ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն այսօր ամփոփեց ընտական գործընթացը` շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացիների:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին մեր թեկնածուին` Տարոն Մարգարյանին, ինչը շատ պարտավորեցնող է մեզ համար: Մեր քաղաքական թիմը աշխատելու է ավելի շատ, մենք տասնապատկելու ենք մեր աշխատանքները ու մենք արդարացնելու ենք մեզ տված քվեները»,- իր խոսքում ասաց  Տարոն Մարգարյանի շտաբի պատասխանատուն:

Տեսանյութը` henaran.am-ի: