Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են կատաղի մարտերի, ինչի հետևանքով արիաբար զոհվում են հայ քաջ զինվորներ: Արդեն հայտնի են դառնում որոշակի տվյալներ հայկական կողմի ունեցած 18 զոհերի մասին: Նրանցից մեկը՝ տանկիստ Հովիկ Մայիլյանը, ԼՂՀ Հադրութ քաղաքից է:
Մարտերի ժամանակ նա ոչնչացրեց թշնամու տանկերը, սակայն չկարողացավ փրկել իր կյանքը: Նա 38 տարեկան էր, 3 անչափահաս երեխաների հայր: