4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,

կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան

Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը: