Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի պարոն Մարգարյան, շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Երևանցին կատարեց իր ճիշտ ընտրությունը վստահ լինելով, որ Ձեր հոգատարության և սրտացավության շնորհիվ մեր սիրելի մայրաքաղաքը շարունակելու է հավասարաչափ զարգացումը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի կանաչապատ ու ավելի հարմարավետ»: