Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը` մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով: 168ժամ թերթի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՊԵԿ-ը կբաժանվի Հարկային տեսչությունը կմիանա Ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային ղեկավարման նախարար Արմեն Գևորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի Տարածքային կառավարման նախարար:
ֆինանսների, սփյուռքի և բնապահպանության նախարարներն այսօր հրաժեշտ կտա՞ն իրենց պաշտոններին


