Life.panorama.am-ը գրում է

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված վերջին օրերի լարվածությունը ոչ մի հայի անտարբեր չի թողել: Օր օրի անկախ մասնագիտությունից ու տարիքից ավելանում են կամավորների թիվն, ովքեր պատրաստ եմ մեկնել Արցախ եւ մեր խիզախ զինվորների հետ միասին պաշտպանել մեր սահմանների անառիկությունը: Նրանցից անմասն չմնաց նաեւ 25-ամյա դերասան Բեն Ավետիսյանը, ով իր ֆեյբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ.

«Տղերք շուտով ձեր շարքերը կլրացնեմ: Մի անգամ ծառայել եմ հայրենիքիս ու հիմա նորից եմ գալու ու ձեր հետ միասին պաշտպանեմ մեր Հայրենիքը»:

ife.panorama.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ պատրաստ է լինել հայ զինվորների կամ պարզապես արցախցիների կողքին.

«Քանի որ այս պահին նկարահանվում եմ սերիալում, պետք է թույլտվություն ստանամ կազմակերպիչներից բացակայելու համար, որը ցավոք, դեռեւս չունեմ: Աստված տա, որ մոտ օրերս պարզվի, որ մեր գնալու կարիքը չկա, բայց հիմա դեռ ուզում եմ ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ այնտեղ լինեմ, ի վերջո էստեղ սերիալ նկարելով ոչ մի բան չենք կարա փոխենք, ավելի լավ ա էնտեղ լինենք թեկուզ ոչինչ չանենք, բայց մեր կռվող տղերքի կողքին լինենք»:

Բենի հավաստմամբ՝ նրան կմիանան նաեւ ընկերները.
«Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնալ ու լինել մեր զինվորների կամ ուղղակի խաղաղ բնակչության կողքին: Այս պահին ընկերներս էլ, մեր օպերատորներից էլ մի քանիսը կիսում են նպատակս եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ: Ճիշտ է՝ դերասան ընկերներիցս եւ ծանոթներիցս դեռեւս նման բան չեմ լսել, բայց հուսամ, իրենք էլ ցանկություն կունենան: Ցավոք տեղեկություններ ունեմ, որ դեռեւս թույլ չեն տալիս սովորական բնակչությանը կամավոր կերպով գնալ Ղարաբաղ, ինքներս էլ հասկանում ենք, որ պետք չէ խուճապ ստեղծել, բայց բոլորս գիտենք, որ անհրաժեշտության դեպքում իսկական հայ տղան մի վայրկյան չի մտածի եւ կգնա կռվի»,- նշեց նա:

Բեն Ավետիսյանը ծառայել է 2009-2011թթ-ներին՝ Գորիսում: