Երեք օր միայն մի հարց էր տանջում ինձ։ Չէի գտնում դրա պատասխանը։ Անօդաչու սարքերի վերաբերյալ ինֆորմացիաները համադրելով զգացել եմ, որ նրանց արդյունավետությունը չափազանց մեծացել է։ Անընդհատ այս հարցի պատասխանն էի ուզում գտնել։ Ինչպես են դա կարողացել անել ադրբեջանցիները, երեկ մի քանի ընկերների խնդրել էի նայել, ուսումնասիրել նրանց Այ Թի ոլորտը , կրթությունը, որեւ տեղեկություն՝ այդ անօդաչուների օգտագործման վերբերյալ։ Ոչ մի արտառոց բան չեն գտել։ Այսօր գտա պատասխանը, լրիվ ուրիշ տեղից ինֆորմացիայի աղբյուրը դժբախտաբար բացահայտել չեմ կարող։ Բայց այն նաեւ չեմ կարող չհրապարակել՝ ըստ այդ աղբյուրի Ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդիկ Բաղդասարյանը: