Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմից Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:
Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:
Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները և ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաև հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության և հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա: