Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին լրատվամիջոցներից մի քանիսին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասել է նա:
Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյնաը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քիչ հետո ԼՂՀ-ում տեղի ունենալիք ասուլիսին պարզ կդառնան իրականացվող գործընթացի մասնարամասները: