Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Լեռնային Ղարաբաղն ինքնավար տարածք էր: Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրը պետք է կարգավորեին բանակցային սեղանի շուրջ, քանի որ պատերազմը որևէ կողմի օգուտ չի տա:

Ամենասկզբի պահից էլ Էրդողանն ու Դավութօղլուն սկսեցին պատերազմ հրահրող հայտարարություններ անել, «ադրբեջանցիները թող ճզմեն, անցնեն» ասելով՝ նոր պատերազմ հրահրելու ոգևորության մեջ են»,- նշել է Դեմիրթաշը: