Այսօր երեկոյան ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը նոր տվյալներ հայտնեց առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների մասին:
Խոսելով հակառակորդի կենդանի կորուստների մասին՝ ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ մեր հետախուզությանը հաջողվել է ձեռքբերել հակառակորդի բարձրաստիճան սպաների կարևոր խոսակցության մի ձայնագրություն, որում հավաստվում է, որ ադրբեջանական կողմը ունի ավելի քան 2000 կորուստ (զոհեր և վիրավորներ):
Նշենք, որ ապրիլի 5-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են՝ 24 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»։