Աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: Այս մասին այսօր Կառավարության նիստին ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
«Ակնհայտ էր նաև ագրեսիայի բնույթը, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ասաց Օհանյանը:
Նա նշել է, որ այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձևավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլ նաև հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքելու ցանկացած գործողության, և կարող եմ ասել՝ դեռ ավելին:
Նշենք, որ կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: