Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ` Լևոն Այվազյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության ընթացիկ խնդիրները և օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»:
Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և