Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս տարի նախատեսվում է ավարտել ռազմավարական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Գործադիրի որոշմամբ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 2016թ. առաջին կիսամյակում կհատկացվի 1 մլրդ դրամ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է, որի հիմնանորոգումը այս տարի որոշել ենք ավարտել: Դա Նախագահի հանձնարարականն է»: