Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և բացահայտ ապատեղեկատվություն է:
Նախիջևանի գնդակոծման վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով սեփական պաշտպանական գերատեսչությանը, տեղեկատվություն են տարածել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերի գնդակոծման վերաբերյալ: