Երեկ զենքով զինված մի երիտասարդ մտել է Թումանյան փողոցում գտնվող «Ինեկոբանկ»-ի գլխավոր մասնաշենքի տարածք:

Քիչ ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ եղած զենքը խաղալիք ատրճանակ է:Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության տեղեկացմամբ` երիտասարդը 1982թ. ծնված Արթուր Գյուլումյանն է, ով որոշակի հոգեկան խնդիրներ ունի:Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: