«Քիմ Քարդաշյանը կարող է ունենալ 66 միլիոն հետևորդներ Instagram-ում, բայց դա նրան Լեռնային Ղարաբաղի սառեցված կոնֆլիկտի գիտակ չի դարձնում»:
Սա Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանի կարծիքն է։ Նա քննադատել է արել ռեալիթի շոուների հեռուստաաստղին Foreign Policy-ի հետ հարցազրույցի ժամանակ այն բանի առթիվ, որ Քիմն իր աջակցություն է ցուցաբերել հայկական կողմին Ադրբեջանի դեմ պատերազմում:
- Քիմը շատ հայտնի է և սիրված իր երկրպագուների կողմից, բայց պատերազմի և խաղաղության հարցերը չափազանց լուրջ են ռեալիթի շոուի հեռուստաաստղի համար,-նշել է Էլին Սուլեյմանովը հեռախոսազրույցի ժամանակ։
- Անձամբ ես ռեալիթի շոուի շատ վատ աստղ կլինեի, այնպես որ ես փորձում եմ չմտնել ինձ համար անծանոթ ոլորտներ,-ավելացնում է դեսպանը:-Ես համոզված չեմ, որ Քիմ Քարդաշյանը ռազմական և քաղաքական ոլորտի վերլուծաբան է, այսպիսով, թող ամեն մարդ անի այն, ինչն իսկապես իր մոտ լավ է ստացվում:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդելը և հեռուստաաստղը նկար է տեղադրել իր միկրոբլոգում, որում պատկերված են ռազմական ուղղաթիռներ և տանկեր, և ծածանվող հայկական դրոշ: Նկարին կից Քիմը կատարել է գրառում՝ «Աղոթում եմ բոլորի համար՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում»:
Քարդաշյանը, ով հայկական ծագում ունի և անցած տարի հատուկ այցով իր ընտանիքի հետ միասին գտնում էր Հայաստանում, ավելացրել է նաև “#PrayForPeace” հեշթեգն ինստագրամի իր էջում, որը կարճ ժամանակամիջոցում ստացել է ավելի քան 500,000 հավանում։
Քարդաշյանի ներկայացուցիչը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել վերը հնչեցված կարծիքը։