Հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինվորների մահվան միայն մեկ դեպք է գրանցվել: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
ԶՈւ ամբողջ օպերացիայի ընթացքում 121 զինծառայող է: Ըստ նրա, վիրավորներից 5 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, 10-ը ծանր են, մյուսները թեթև բեկորային վիրավորումներ ունեն, որոնք կապաքինվեն և կուղարկվեն զինվորական ծառայության վայր:
«Առավոտվա դրությամբ ունեինք 5 ծանր վիրավոր: Ծայրահեղ ծանրից մեկն արդեն ծանր է՝ ապարատը անջատվել է: Բայց քիչ առաջ նորից մեկ վիրավոր ընդունեցինք ծայրահեղ ծանր վիճակով»,- ասել է նա:
Ըստ նրա, Երևանի հոսպիտալում կա 32 վիրավոր: