Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունները եղել և մնում են մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից մեկը:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Պապյանն ու հավելեց, որ մի քանի օր առաջ թուրքական Մեջլիսում քրդական կուսակցություններից մեկը հարց է  բարձրացրել, թե Թուրքիան, ե՞րբ է ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները, որին  ի պատասխան Թուրքիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Լեռնայնի Ղարաբաղի հարցը կարգավորվի, որից էլ կախված է արձանագրությունների հարցը:

Ըստ Արա Պապյանի Հայաստանը 1-2 տարիների ընթացքում պետք է ճնշումներ գործադրի ԼՂՀ-ի հարցի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի վրա։
Բանախոսը այսուհանդերձ դեմ է հայ-թուրքական արձանագրությունների սորագրմանը: