«Առավոտ» թերթը գրում է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է շուտափույթ քաղաքական լուծում գտնել ճգնաժամի կարգավորման համար՝ երեկ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով. «Մենք գոհունակությամբ փաստել ենք հրադադարի ձեռք բերումը… Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունը կպահպանվի և կիրագործվի, այդ թվում՝ հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն հայտնի համաձայնագրեր, որոնք ընդունվել են դեռևս 90-ականներին: Ներկայիս իրավիճակը մեզնից բոլորից պահանջում է նախկինում ունեցած պայմանավորվածությունների ավելի ակտիվ դիտարկում, վստահության միջոցառումների մշակում շփման գծում: Դրանքքննարկվել են ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից»:
Այնուհետև Լավրովը հավելել է, թե ՌԴ-ն ու Ադրբեջանը անվտանգության հարցերով երկխոսության համար լավ հեռանկարներ ունեն. «Բանակցությունները համագործակցության լավ հեռանկարներ ցույց տվեցին տարբեր ոլորտներում՝ ներառյալ անվտանգության հարցերը»:
Ուշագրավ է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե՝ «աշխատում են անցյալ տարվա կեսերից Լավրովի կողմից ներկայացված առաջակների վրա»: Ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Մոսկվան: Պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին այդ առաջարկները ներկայացվե՞լ են: Դրանք համահո՞ւնչ են պաշտոնական Երևանի՝ այս օրերին առաջ քաշած սկզբունքներին»:
Ավելի մանրամասն կադրացեք թերթի այսօրվա համարում: