Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: