Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի ունեցավ Արցախի պաշտպանության համար հակառակորդի դեմ մարտնչելիս զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի հոգեհանգիստը: 20-ամյա Հենրիկը հակառակորդի արկակոծումից է զոհվել, երբ մարտի ընթացքում փորձել է օգնել եւ դուրս բերել իր վիրավոր ընկերներին: