Ծայրաստիճան լարվածության պայմաններում, իհարկե ցանկացած քայլ կարող է նոր զոհերի պատճառ դառնալ, բայց յուրաքանչյուր հետ քայլ՝ կհանգեցնի կործանման:
Խաղաթղթերը առավել քան բացված են, ու, չէի ասի, որ ինչ որ շոշափելի անակնկալներ են գրանցվել:

«Միակողմանի հրադադարը» (Ի դեպ՝ հրադադարը կրկին աղերսվել է քոչվորների կողմից), աղերս անգամ չունի իրական հրադադարի հետ: ՈՒղղակի ակտիվ գործողությունները վերափոխվել են լոկալ մարտական փոխհրաձգությունների:

Մեկ ժամում մոբիլիզացված հասարակության գրանցած հաջողությունները անհամեմատելի են դիվանագիտական կորպուսի գրանցած աշխատանքների արդյունքների համեմատ:

Հիմա՝

1-Պետք է հիմնվել միայն սեփական ժողովրդի ու բանակի վրա:

2-Միայն մեր ռազմական հաջողությունները երաշխիք կլինեն, որպեսզի քոչվորները հենց իրենք մեր հետ բանակցելու դիվանագիտական ճանապարհներ փնտրեն:

3-Գիտակցել, որ մենք բացարձակ չունենք որևէ դաշնակից, մենք ունենք միայն կեղծ կարեկիցների օտար խմբեր, որնոք սահմանափակվելու են միմիայն իրենց ձեռնտու քայլեր անելով:

4-Ցանկացած բանակցության ժամանակ պետք է խոսել հաղթողի կարգավիճակում:

5- Պարտադիր Լեղնային Ղարաբաղի հանրապետությունը դարձնել դոմինանտ ցանկացած պայմանավորվածության ժամանակ:

Այս ամենին զուգահեռ, պարտադիր կերպով՝

1-Ոտքից գլուխ նոր նշանակումներ կատարել դիվանագիտական կորպուսում՝ ազատվելով անգործունակ ու բացարձակ ֆիասկո ապահովող մասնագետներից:

2- «Կուլակաթափ» անել նավթային դոլարներին համարժեք «ժողովրդից գռփած դոլարներով» հարստացած և ազգակործան իշխանավորներին:

Հ,Գ. Միայն ժողովրդի համախմբվածության վրա խաղադրույք կատարելով՝ պատերազմում հաղթելը չի նվազեցնում հիասթափության աստիճանը

Գարիկ Պետրոսյան