«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել և մինչև վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,- պատմում են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին: Ազգությամբ եզդի զինծառայողը մարտական ոգին ժառանգել է ազատամարտիկ հորից, որը տարիներ առաջ մարտնչել է արցախյան պատերազմում: Հակառակորդի գնդակը նրան էլ է դիպչել, սակայն, բարեբախտաբար, Քյարամի հայրը կենդանի է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու:

«Ֆիզիկապես ուժեղ, լավ երիտասարդ էր, ընտանիքում չորս եղբայր էին: Մատաղիսի մատույցներում է զոհվել»,- ասաց «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Նա նշել է, որ իրենց ազգակից ևս երկու զինվորներից արդեն քանի օր է՝ լուր չունեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի համարում: