«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-ն ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելուն, չի՞ պատրաստվում բողոքի նոտա հղել, հարցրինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Հարցը չի քննարկվել մեզանում, իմ մասնավոր կարծիքն է, որ վաչապետների նիստի անցկացումը Հայաստանում որևէ խնդիր չէր կարող առաջացնել, և ինձ համար ամենևին հասկանալի չէ նման որոշումը»: Բա մենք ի՞նչ ենք անում նման վատ ընկերակցությունում: «ԵՏՄ-ն դեռևս կայացման փուլում է, դեռ պետք է ճանապարհ անցնի»:
Իսկ այն, որ Մեդվեդևը թռավ նաև Ադրբեջան, երբ մինչ այդ նախատեսված էր միայն Հայաստան այց: «Յուրաքանչյուր պետության իրավունքն է` ուր գնալ և ինչու. Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր շահերը, նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: