«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպումից հետո ճաշին՝ «Փարավոն» ռեստորանում, մասնակցել են նաև նախարարներ Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Լևոն Յոլյանը, առողջապահության և բնապահպանության նախարարները: Ապա Մեդվեդևը գիշերել է Ծառուկյանի «Մուլտի Գրանտ» հյուրանոցում: Իսկ մինչ ճաշը Աբրահամյանը նրան ասել է, որ Ադրբեջանը մարտական գործողություններն սկսել է ռուսական զենքով՝ ընդգծելով, որ արձակված կրակից քաղաքացիական անձինք են զոհվել, սակայն ՌԴ վարչապետը լռել է, շրջանցել թեման»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: