Ղազախստանում տեղի է ունեցել առաջին լեսբիական ամուսնությունը: Քարոլիանան և Քրիսթինան ամուսնացել են երկրի հյուսիսային Կարագանդա քաղաքում, որտեղ գոյություն ունի շուրջ 15.000 ԼԳՊՏ: Քանի որ երկրում պաշտոնական ճանաչում չունեն միասեռական ամուսնությունները, տեղական ակումբը ապահովել է զույգին «հատուկ վկայականով»: Զույգը նաև որոշել է երեխա ունենալ: Այս մասին գրում է Queerty-ն: