Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել, ուստի հրաժարվում եմ հայցապահանջից:
Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու և բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսևորելու համար:
Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան
Ուրիխանյանը հրաժարվել է բլոգերի դեմ ներկայացված հայցապահանջից
