ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում լարվածությունը նվազել է․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է: Արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել: