Ինչքան քարտեզին նայում եմ, ավելի եմ համոզվում այն մտքում, որ Արցախի հյուսիսային սահմանը առնվազն մի 20֊ կիլոմետր առաջ պիտի տարվի ու Դաշքեսանի, Խանլարի, Էրքեջի հարակից բարձրունքներով ուղիղ գիծ կազմվի։ Հյուսիսային ուղղությամբ լիակատար անվտանգություն ապահովելու համար այդ գիծը շատ կարևոր է։ Ու, կարծում եմ, նաև համեմատաբար հեշտ լուծելի խնդիր։ Իսկ որպեսզի ինձ կողմնակալության մեջ չմեղադրեք (դե քանի որ մեր Ոսկանապատն էլ այդ գծից ներս կհայտնվի), ասեմ, որ դեմ չեմ, եթե հարավում կամ արևելքում մի 20 կիլոմետր առաջ գնանք։ Էտ դեպքում ստրատեգիական դիրքեր կարողա և չունենանք (դրա համար պետք կլինի ավելի շատ գնալ), բայց դե արոտավայրերն ու բերրի դաշտավայրերը երաշխավորված են))))))։

Հրանտ Մելիք-Շահնազարյան