Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեղեկացնում է, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհված զինխառայողի մարմին, իսկ մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ: