Այսօր իմացա, որ Արցախի վրա հարձակվելու որոշում կայացնելու համար Բաքվում անգամ հաշվարկել էին, թե եղանակային ինչ պայմաններ է լինելու Սիսիան֊Գորիս ճանապարհահատվածում։
Այսինքն, փորձել են հնարավորինս մանրակրկիտ հաշվարկել բոլոր այն գործոնները, որոնք պիտի հաղթանակ բերեին իրենց։ Փորձել են և սխալվել։
Բաքվում իսկապես չեն կարող հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Հաշվի առնելով գրոհի ծավալը, կազմակերպվածության աստիճանն ու անակնկալության գործոնը՝ իրենք պետք է որ շատ մեծ արդյունքներ ակնկալեին այդ հարձակումից։ Փոխարենը ահագին դիակներ ստացան և ոչ մի մարտավարական առավելություն։ Սրանք փաստեր են, որ անպայման պետք է քաղաքական գործոն դառնան։ Եթե ուշադիր գնահատենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ իր այս սադրանքով Ադրբեջանը մեզ Սմերչից էլ ավելի հզոր քաղաքական զենքեր է նվիրել։ Կրակել է պետք։
Հրանտ Մելիք-Շահնազարյան