ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երեք եղբայրների, որոնք մասնակցել են 10 տարի առաջ երեք աղջիկների առևանգման մեջ, որոնք օրերս հայտանբերվել են Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: 

Տունը, որ երկուշաբթի օրը հայտնաբերել են կանանց, գտնվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա այն տարածքից, որ վերջին անգամ մարդիկ տեսել են նրանց: Ավելի վաղ հայտնում էին, որ ոստիկանությունը ձերբակալել է տան տիրոջը 52 ամյա Արիել Կաստրոյին, որը փորձել է փախուստի դիմել, սակայն շուտով ձերբակալվել է: Համաձայն շրջանի բնակչի Կաստրոն աշխատել է որպես դպրոցի վարորդ:

Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել  ձերբակալվածների անունները, այլ նշել է միայն տղամարդկանց տարիքները 50,52 և 54:

ԶԼՄ-ների տվյալներով 16 ամյա Ամանդա Բերին կորել է 2003 թվականի ապրիլի 21-ին: Այդ օրը նա զանգահարել էիր քրոջը և հայտնել, որ իրան ավտոմեքենայով իր աշխատավայր Burger King տեղափոխվել է տուն: Մեկ տարի անց այդ նույն շրջանում դպրոցից տուն վերդառնալիս կորել է նաև 14 ամյա Ջինա Դեխեսուսը: Միշել Նայթը, որը այժմ 32 տարեկան է, կորել էր 12 տարի առաջ: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ աղջիկներին առևանգվել էին և բռնի կերպով պահում էին այն տանը, որտեղ էլ վերջիններիս հայտնաբերել են: