Սփյուռքի նախարարությանը բյուջեով տարեկան 80 մլն դրամ է հատկացնում՝ «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի համար։

Էդ ծրագրի նպատակն է` «աջակցել սփյուռքահայության լեզվամշակութային ուծացման դեմ պայքարինգ»։

Պարզվում է` սփյուռքահայերը ուծացման լուրջ վտանգի առաջ են, սակայն Սփյուռքի նախարարությունը հերոսաբար նրանց փրկում է` մոտ 80 միլիոն դրամ ծախսելով այդ նպատակի համար։

Կամ

«Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» հոդվածով պետբյուջեի հաշվին ծախսվել է ավելի քան 14 միլիոն դրամ։ Ի՞նչ աշխատանք։

Բացվածքում ներկայացված են մանրամասները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը` Լիսաբոն, Հրանուշ Հակոբյանի այցը` Բարսելոնա, Հրանուշ Հակոբյանի այցը` Բրյուսել, ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Արուսյակ Ներսեսյանի գործուղումը` Փարիզ, և մի շարք այլ գործուղումներ (ընդ որում, պետբյուջեով առանձին 6.8 միլիոն դրամ էլ ծախսվել է 8 գործուղումների համար)։

Սենց օրինակներ կարելի է տասնյակներով չէ, հարյուրներով գտնել։

Ու կգտնենք, կներկայացնենք։ ԲՈԼՈՐ գերատեսչությունների գծով։

Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից: