Էդ «ժեշտից բանկաներն» շատ օգուտ են տալիս, դրա համար էլ ամբողջ աշխարհում դեռ կիրառվում են: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց Ազգային Գվարդիայի հիմնադիր Արշակ զաքարյանը՝ անդրադառնալով պահածոյի տարրաների որպես հակադիվերսիոն միջոց կիրառելու հանգամանքին:
«Դա ասում են, ուղղակի ինչ-որ բան ասելու համար: Ամենավերջին տեխնիկան կարող է չաշխատել, բայց այդ ժեշտի բանկաներն աշխատեն: Շատ դեպքերում այսպես է լինում:
Մթության մեջ երբ նրանք գալիս են, լարերից մեկին միամիտ կպնում են, ձայնը հնչում է ու մեր զինվորը արդեն գիտի, վերջ: Ամենահասարակ բանն է, բայց ամենաաշխատողը: Նույնիսկ շունն ու աղվեսները այդ լարերին չեն կպնում: Կարող է տեխնիկական միջոցին խաբեն, բայց այդ բանկային չեն կարողանում խաբել
Կինոռեժիսորը օրինակ է բերում ԱԹՍ-ը, որը խոցվեց հայ հովիվի կողմից. «Հնարավոր է, որ նորագույն տեխնոլոգիաները չկարողանան դրանք հայտնաբերել, բայց իրենք չեն մտածել, որ մեր չոբանը այն կվնասազերծի: Նրանք դա չեն հաշվարկել»:
Ասուլիսի ընթացքում Արշակ Զաքարյանն անդրադարձավ ևս մեկ կարևոր խնդրի. «Մեր ծնողներն էլ պետք է իմանան, մեր զինվորների մեծ մասն էլ արդեն համոզվեցին: Հեռախոսն առաջնագծում նշանակում է մահանալու հավանականությունը 50 տոկոսով ավելանում է: Հեռախոսը պետք է վերացվի, դա ես միանշանակ եմ ասում»: