«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում քննարկվում է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը ՀՀ մասնակցության ձևաչափը։ 3 տարբերակ կա. մասնակցում է Հովիկ Աբրահամյանն ու կոշտ հայտարարություն անում։ Մասնակցում է փոխվարչաաետ Վաչե Գաբրիելյանն ու կոշտ հայտարարություն անում։ 3-րդ՝ չենք մասնակցում։ Վերջինը իշխանականները բացառում են, որովհետև Հայաստանում գտնվող ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունենում բոլոր մակարդակներում, մեզանում կարծում են՝ ճիշտ չի լինի Սարգսյանի առաջին նիստը «հարամելը», և պետք է Հովիկ Աբրահամյանը մասնակցի ու հայտարարություն անի։ Ընդ որում, Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ռուսական պաշտոնյաները նրան աջակցության խոստումներ են տվել, ասել են՝ «քո՛ պրոբլեմը մեր պրոբլեմն է»։ Բայց իրենց պրոբլեմն է դարձել Տիգրանի պրոբլեմը։ Ի դեպ, արդեն պայմանավորվածություն կա, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը Երևանում է լինելու՝ մայիսին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: