HurrietDailyNews-ի լրագրող Բարչին Յինանչը իր «Հրավիրեք Ազնավուրին իր ծննդյան տոնը նշելու Թուրքիայում» հոդվածում անդրադարձել է Շարլ Ազնավուրի ցեղասպանության մասին հայտարարություններին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Շարլ Ազնավուրը, որի անունը ամբողջ աշխարհում ավելի հայտնի է, քան Հայաստանի անունը, ներկայումս Շվեցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև պետության մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Նա վերջերս հայտնվել էր թուրքական նորություններում` նշելով Թուրքիայի վարչապետը ասել է, որ ատում է հայերին և հույներին:

Թուրքիայի ԱԳ նախարարն անհապաղ պատասխանել էր մարտի 30-ին` մերժելով այդ լուրերը:

Դժբախտաբար մինչ թուրքական կառավարությունն այդքան զգայուն վերաբերմունք է ցույց տալիս Ազնավուրի միայն մեկ նախադասությանը, սակայն անտարբեր է մնում աշխարհահռչակ երգիչներից մեկի մի շարք դրական հայտարարություններին Հայկական հարցի մասին: Նրա հայտարարությունների հիմնական ասելիքը այն է, որ հայերը չպետք է կենտրոնան «ցեղասպանություն» բառի վրա, որը դժգոհություններ առաջացրեց հայերի շրջանում:

2011 թվականի սեպտեմբերին հեռարձակված հեռուստահաղորդման ժամանակ Ազնավուրը բացահայտորեն ասեց «ցեղասպանություն» բառը սկսել է անհանգստացնել ինձ:« Եթե թուրքերն ազնվությամբ ասեն, որ այն ինչ անհանգստացնում է նրանց ցեղասպանություն բառն է, մենք կարող ենք գտնել մեկ այլ բառ` սահմանները բացելու և թուրքական կառավարության համար, որպեսզի սկսի բանակցությունները մեզ հետ»:


Մեկ ամիս անց նա հարցազրույց տվեց Nouvelles d’Armenie ամսագրին, որտեղ նա վերահաստատեց իր տեսնկյունները` ավելացնելով, որ Հայաստանը երբեք չի հաջողվի ամբողջ աշխարհին ստիպել ընդունել հայերի ցեղասպանությունը և ներկայիս քաղաքականությունը ձեռնտու չէ Հայաստանի համար:


«Ո՞վ օգուտ կստանա այս քաղաքականությունից: Մաֆիայի երեք ղեկավարնե՞րը: Հազարավոր սոված մարդիկ տարածվել են աշխարհով մեկ, իսկ մենք կենտրոնացել ենք միայն ցեղասպանություն բառի վրա, որին հակադրվում է Թուրքիան: Ես իմ հարցը ուղղում եմ թուրքերին, եթե դա ցեղասպանություն չի եղել, դուք ինչպես կանվանեք մի ամբողջ ազգի սպանությունը: Դուք ի՞նչ եք անվանել այն այս ամբողջ ժամանակ:

Նշելով, որ Թուրքիան կազմակերպել է սպանություններ` նա նաև հանդես եկավ Հայաստանի քննադատությամբ` նշելով, որ բոլորը կենտրոնացել են ցեղասպանություն բառի վրա,«ես չեմ հասկանում ինչպե՞ս կարող է այն օգնել երկրի զարգացմանը»:

Ազնավուրը 2011 թվականին նշեց, որ ցանկանում է այցելել Թուրքիա, սակայն այդ պետք է տեղի ունենա պաշտոնական հրավերով:Սակայն Թուրքիայի կառավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց այդ հայտարարությանը: Հայտնի է, որ Ազանվուրը հիասթափվել է, որ Թուրքիայում ոչ մի արձագանք չունեցավ վերոնշյալ հայտարարությունը:

Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարը հեռուստացույցով ելույթի ժամանակ նշեց, որ դրական է համարում Շարլի գաղափարները թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման համար:

Թուրքիան կարիք ունի մտավորականների երկու կողմից էլ, որոնք բաց են կրեատիվ գաղափարների և լուծումների համար:

Այս տարի լրանում է Ազնավուրի 89 ամյակը մայիսի 22-ին: Ինչու՞ չհրավիրել նրան իր ծննդյան տոնը նշելու Թուրքիայում: