Քառօրյա պատերազմի արդյունքում Իսրայելից և Ադրբեջանից հետո իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի ամենամեծ թվաքանակը մեր տարածաշրջանում հիմա ունենք մենք:
Ճիշտ է մեր ձեռքում եղածները հենց մեր բանակի կողմից խփված ԱԹՍ-ներ են, բայց այսուհանդերձ նույնիսկ այդ վիճակում դրանք, ամենայն հավանականությամբ, ենթակա են մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրության:
Հաշվի առնելով, որ նշված իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ակներևաբար խիստ հետաքրքիր են նաև Թեհրանին, որովհետև հենց նույն այդ սարքերով Ադրբեջանի տարածքից առնվազն հետախուզական բնույթի գործողություններ կարող են իրականացվել Իրանի հյուսիսում, ապա կարծում եմ, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների դաշտում կարող է ավելանալ ևս մեկ ոլորտ՝ բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերությունը:
#որտեղձերըկասեքէնտեղէլմերնընդարձակեք
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: