«Երբ, անզորությունից թևակոխ եղած, էլ ոչնչի մեջ սփոփանք չես գտնում... Ու մնում ա միայն աղոթել, մեր լավ ընկերոջ, բարության տիպարի, մեր հերոսի հոգու հանգստության համար, ով, մինչև վերջին շունչը պայքար տալով, խոցեց ստահակ թուրքի երախը» ,- ասել է Ադամ Սահակյանի ընկերը: Ապրիլի 11-ին, հարազատները ճանաչել են արիաբար զոհված Ադամի մարմինը:
«Ադամ, մեր լուսավոր ընկեր, արյունդ խառնելով հայրենի հողին, անմահացար... Փառք քեզ մեր հերոս, միշտ մեզ հետ կմնաս» ,- այսպես են բնութագրում նրան` ընկերները: