«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը մրցույթի առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 7–րդ համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք եվրոպական հեռարձակող ընկերությունների միության մրցույթի պաշտոնական էջից: 

Հրապարակվել են 37 երկրների մասնակիցների ելույթների հերթականությունը։  Այս հերթականությունն ընտրվել է ոչ թե պատահականության սկզբունքով, այլ շոու ծրագիրն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together: