«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը։ Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է։ ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու՝ հրատապ և ակտուալ հարց։ ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով է քննարկվելու։ Իսկ դա նշանակում է, որ որևէ բանաձև չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները և այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: