Հակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով:

Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Հպարտանում եմ ձեզանով և հայորդիներով, ովքեր այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»,- Ազատության ուղիղ եթերով ասաց վարչապետը: