«Հրապարակ» թերթը գրում է.
««ԼՂ հարցի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են, մինչև ամսվա վերջ կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց է նախատեսվում, թեպետ պաջտոնապես դեռևս ոչինչ չի հաղորդվում այս մասին, բայց տեղեկություններ կան, որ համանախագահողները ժամանակ են տվել կողմերին՝ մինչև ամսվա վերջ ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Արցախում քառօրյա պատերազմից հետո լուրեր կան, որ, չնայած հաղթական տրամադրության առկայությանը, բոլորը գիտակցում են, որ իրավիճակն այսպես շարունակվել չի կարող, ու կողմ են խնդրի համապարփակ կարգավորմանը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: