Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։
Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն «ներկելու» փաստին։
«Աշխարհի ամենամեծ և հարուստ մեգապոլիսներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքն այսօր «ներկվել» էր մեր եռագույնի գույներով՝ ի հիշատակ քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսների…
Քաղաքապետարանի դիմաց այս պահին տեղի է ունենում բազմամարդ մոմավառություն…
PS - Հասկանալի պատճառներով գնահատական չեմ տալիս և գովեստի խոսքեր չեմ գրում, ուղղակի հպարտ եմ, որ Լոսում մենք կարող ուժ ենք»,-գրել է նա: