«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախյան պաշտոնյաները «բլից-կրիգի» 2-րդ օրն արդեն ասում էին, որ պետք է կանգնեցնել Հայաստանից Ղարաբաղ մեկնողների հոսքը. «Չգիտենք` իրենցով զբաղվենք, մեր գործերով զբաղվենք. հյուրանոցները` լի՛քը»: Միակ հյուրերը, որ ցանկալի են, որոնք աշխարհին կտանեն ղարաբաղյան մեսիջները, դրսից եկողներն են:
Այս օրերին այնտեղ էին լատիշ և հույն պատգամավորներ, առաջիկայում կլինեն Չեխիայի, Հարավային Ամերիկայի, ՌԴ ներկայացուցիչներ: «Շատ տպավորված են մեր երկրից, Ղարաբաղի աուրայից, պայքարի ոգուց. երեկ ողջ գիշերն անցկացրին Պարգև սրբազանի հետ զրույցով, ասում էին` եթե մի ազգ էսպիսի ոգի ունի, չի պարտվի»: Թոթի արաղ խմեցի՞ն: «Խմեցի՜ն, բա հի՞նչ. թոթն էլ ա քրիստոնեական նապիտըկ. խմում են` մեռնում, հետո հարություն առնում»: Չե՞ն վախենում, որ Ադրբեջանն իրենց «պերսոնա նոն գրատա» կհամարի: «Հանց Շմայսը կասեր` փաթթած ունեն»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: