«Բայց չի բացառվում, որ զինծառայողը մահացած չի եղել և հետագայում մահը վրա է հասել խոշտանգումների արդյունքում, սա ևս կհայտնաբերվի քննության արդյունքում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

Նշենք, որ 18 հայ զինվորների մարմիններ Ադրբեջանը վերադարձրել է խոշտանգման հետքերով և այդ մարմինների դատաբժշկական փորձաքննությունները դեռ պետք է իրականացվեն՝ պարզելու՝ նրանք կենդանության օրո՞ք են խոշտանգվել, թե անարգվել մահվանից հետո:

Լրագրողների հետ քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պագամավոր Էլինար Վարդանյանը, ՀՀ ՊՆ ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը հայտարարեցին, որ քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան:

Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիայի առաջին արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը` Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ Հայաստանն այդ զինվորների և նաև այլ փաստերով չի կարող դիմել Միջազգային քրեական դատարան։

Էդմոն Մարուքյանն ասաց. «Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է դիմել դատարան, որը պարտավոր է քննել այդ գործը: Եվ միայն դիմելը մեր բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել»:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կմերժի այդ հայցը ներկայացնել Հաագա՝ նկատելով, որ մեծ ծավալի նյութեր չի պարունակում: Սակայն նա նշեց այլ ուղղություններ և առաջին հերթին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։