Թերթի զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.

- Պարոն Դվորնիկով, Եվրոպական խորհրդարանում ղարաբաղյան հարցով հատուկ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու շատ կոչեր հնչեցին։ Եվրոպական երկրները կարո՞ղ են նման որոշում կայացնել և ճանաչել ԼՂՀ-ն։

- Տեսականորեն, իհարկե, կարող են, բայց դա կախված է իրենց, այսպես ասած, քաղաքական կամքից։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բոլորը կարող են ճանաչել ԼՂՀ-ն, այդ թվում և Բաքուն։ Բայց խնդիրն այդ հարցում իրենց մոտիվացիան է։ Դրա համար պետք է հետևել զարգացումներին։

- Իսկ քաղաքական կամք կա՞, դրա առաջացմանը չի՞ նպաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

- Խնդիրն այն է, որ շատ երկրների համար մի քիչ տարօրինակ կլինի ճանաչել Արցախը նախքան դա կանի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ թե երևակայել միջազգային ճանաչման մասին, այլ առաջին հերթին կենտրոնանալ գլխավոր խնդրի՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման վրա։ Ինչո՞ւ դա մինչև հիմա արված չէ։ Ինձ թվում է՝ հանրությունը պետք է այդ հարցն արդարացիորեն տա։ Ես վստահ եմ, որ ՀՀ Ազգային ժոդովն այդ հարցը շատ արագ կընդունի առանց որևէ ձգձգումների։

- Մեզ մոտ պնդում են, որ դեռ ժամանակը չէ, եթե Հայաստանը ճանաչի Արցախը, ապա պետք է դուրս գա բանակցային գործընթացից։

- Այդ դեպքում, հետևելով տրամաբանությանը, ինչպե՞ս կարող ենք Արցախի ճանաչում սպասել այլ երկրներից։ Ինծ թվում Է, որ վերջին օրերի իրադրությունը, այդ վերսկսված պատերազմի 4 օրը ցույց տվեցին, որ Հայաստանը լիովին հիմք ունի այդ քայլի համար։ Իրադրությունը փոխվել Է, հասկանո՞ւմ եք, կա «կյանք մինչև ապրիլի 1-5-ը» և «կյանք ապրիլի 1-5-ից հետո»։ Եվ հիմա Էլ, երբ մենք խոսում ենք իրար հետ, ղարաբաղա– ադրբեջանական սահմանին դեռ շարունակվում են առանձին տեղային հրաձգությունները, և անգամ նման հրաձգությունը հավելյալ առիթ և պատճառ է Արցախը ճանաչելու համար։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ միջազգային
հանրության կողմից դա ըմբռնումով կընկալվեր։

- Ձեր կարծիքով, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ռուսաստանը չի՞ հայտնվի ծուղակում. Հայաստանը ՀԱՊԿ անդամ Է, և ՌԴ-ն պարտավոր կլինի պաշտպանել նաև Ղարաբաղի սահմանները։

- Ռուսաստանն արդեն իսկ ծուղակում Է և արդեն իսկ հայտնվել Է ծայրահեղ անհարմար վիճակում։ Իրականում Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից միայն շատ աննշան մի նրբերանգ կլինի, որը շատ ավելի քիչ նշանակության կունենա, քան Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հրապարակային հայտարարությունը։ Թեև, իհարկե, մեծ ցանկության դեպքում այդ հայտարարությունը կարելի Է բացատրել նրանով, որ Ռուսաստանը ծայրաստիճան վախենում Է կորցնել Բաքվում հարաբերականորեն մեղսունակ ռեժիմը, որի հետ կարելի Է գոնե նույն լեզվով խոսել, քանի որ հասկանալի Է, որ Ալիևի հեռանալուց հետո այնտեղ լրիվ այլ, շատ ավելի քչախոս տղաներ կլինեն։

- Դուք այդպե՞ս եք կարծում, իսկ գուցե ավելի լավ լինի, և իրադրությունը վերջապես փոխվի՞ Ադրբեջանում դրական ուղղությամբ։

- Վստահ չեմ, այնտեղ վերջին 20 տարիների ընթացքում բնակչության քաղաքական մտածողության մակարդակն այնպես Է իջել, որ այժմ կարելի Է ցանկացած գաղափարախոսություն տալ, հատկապես ագրեսիվ, և այն կընդունվի։ Ադրբեջանը ետխորհրդային պետություն Է, և այնտեղ շատ հեշտությամբ ռազմական քարոզչությունից հետո կներդրվեն ծայրահեղական գաղափարախոսությունները, որոնք այսօր մենք տեսնում ենք և Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Թուրքիայում, առավել ևս, որ կա բարի ընկեր հարևան Թուրքիան, որը հաճույքով Ադրբեջանի հետ կկիսվի իր ամենածայրահեղական հետևորդներով։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: