Մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ վերջին 5 տարիների ընթացքում զբաղվել եմ Մերձավոր Արևելքի հիմնախնդիրներով, ակտիվ հակամարտություններով՝ շատ հաճախ լուսաբանելով և վերլուծելով տարածաշրջանի մի շարք երկրներում առաջացած իրողությունները: Հատկապես սիրիական հակամարտությանը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանն անդրադառնալիս՝ հայկական լրատվադաշտում պարբերաբար տարածել եմ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում այսօր էլ իրականացվող զարհուրելի, անմարդկային տեսարաններ՝ նպատակ ունենալով հայ ընթերցողին, առնվազն իմ կողմից մասնագիտորեն ներկայացնելու, բացատրելու, վերլուծելու այդ իրականության պատճառները, նպատակները, հետևանքները և այլն: Մեկ անգամ չէ նաև, որ արժանացել եմ քննադատության կամ խորհրդի և հորդորի տեսքով ուղղորդման փորձերի՝ չանդրադառնալ, չցուցադրել, չտարածել անմարդկային, սարսափազդու տեսարաններ՝ մարդու սիրտ ուտելուց, կենդանի մարդկանց օրգանները հեռացնելուց, մինչև տարբեր աստիճանի զարհուրելի մահապատիժներ՝ ամենասովորական գլխատումից, քարկոծումից, մինչև կենդանի եղանակով այրելու, տանկի տակ ճզմելու և այլ նմանատիպ բռնարարքներ:
Մինչդեռ նկատողություններին ի պատասխան հնչեցրածս հիմնավորումների, պարզաբանումների շարքում անպայմանորեն շեշտում էի այն հանգամանքը, որ մեր լսարանը, հասարակությունը պետք է մշտապես զգոն ու սթափ լինի, քանի որ Սիրիայից ու Իրաքից շատ ավելի մոտ՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ ունենք «Իսլամական պետությունից», «Ջաբհաթ ալ-Նուսրայից», «Ալ-Կաիդայից» ոչ պակաս, բայց կարգավիճակով ավելի բարձր ահաբեկչական պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը:
Դարձյալ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված՝ պարբերաբար հետևելով ադրբեջանական լրահոսին՝ գրեթե ամեն օր հանդիպում եմ տարաբնույթ, ոճրագործությունների, սպանությունների այնպիսի նկարագրությունների, թե ինչպես հայրը կացնով սպանեց որդուն, ամուսինը դանակի 30 հարվածով՝ կնոջը, եղբայրը բռնաբարեց քրոջը, որդին՝ մորը...
Նման զարհուրելի իրականությունը միանշանակ խոսում է ադրբեջանական հասարակության բարոյահոգեբանական ամենացածր մակարդակի, այդ հասարակությունում տիրող գաղափարական վակուումի մասին, որը լցնելու համար ալիևյան բռնատիրական վարչակարգը միակ նպատակաուղղված ամենապարզունակ եղանակն է ընտրել՝ ատելությունը, թշնամանքը, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ: Իսկ ամենազավեշտալին, բայց նաև սթափեցնողը, թերևս, այն իրողությունն է, որ նույն այդ գաղափարախոսությունը պետական ինստիտուտներից բացի օգտագորվծվել և այսօր էլ շարունակվում է տեղ գտնել նաև ադրբեջանական հոգևորականության կրոնագաղափարական քարոզչության մեջ. «ադրբեջանական իսլամում» «ջիհադի» հասկացությունը հիմնավորվում է Հայաստանի դեմ «սրբազան պատերազմ» մղելու քարոզներում, «շահիդի» գաղափարը՝ հայկական զինուժի դեմ մարտերում «զոհվելու» հնարավորությամբ:
Ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում, երբ ականատես եղանք Թալիշ գյուղի տարեց բնակիչների, հայ զինվորների, նրանց դիերի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, իսլամական ծայրահեղականների գործելաոճին հարիր հայ զինվորի գլխատման, զանգվածային ցուցադրման և նման բազմաթիվ այլ տեսարանների, ավելի քան ապացուցվեց այն իրողությունը, որ մեր «Իսլամական պետությունն» Ադրբեջանն է: Սեփական ազգակցին, հարազատին անմարդկային կերպով կյանքից զրկելու ընդունակ ադրբեջանցի թյուրքը պատրաստ է ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնել իր դեմ կանգնած հայի նկատմամբ, համոզվեցինք, որ քնած հայ սպային գլխատած ռամիլ սաֆարովը պարզապես ադրբեջանցու տեսակն է, ադրբեջանցիները ռամիլ սաֆարովներ են:
Ցավով եմ արձանագրում, բայց մեր ժողովրդի ճակատագիրն էլ այսպիսին է՝ մշտապես հարևանությամբ ունենալ ադրբեջանատիպ կազմավորումների, ինչը նշանակում է, որ զգոնությունը կորցնելու իրավունք պարզապես չունենք: Մեր ավագ սերունդները ապրեցին 1990-ականների Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի ջարդերը, հաղթեցին բարդագույն պատերազմը, նրանց ավագ սերունդներն ապրեցին ցեղասպանություն, մենք ապրում ենք այսօրվա իրականությունը, հաղթում ենք այօրվա պատերազմում...
Բայց այսօրվա սերունդը թշնամուն մարտադաշտում հակազդելուց բացի, մի շատ կարևոր և այսօրեական գործառույթ էլ ունի՝ ապագա սերունդներին ամենայն մանրամասնությամբ ուսուցանել հայոց պատմությունը, ճանաչել տալ՝ ով է թյուրքը, սերմանել նրանց մեջ մշտարթուն զգոնություն և աչալրջություն, միևնույն ժամանակ նաև սովորեցնել և փոխանցել թշնամու դեմ պայքարի ամենազորեղ զենքն՝ ուժեղ, կազմակերպված պետություն և բարձր բարոյահոգեբանական վիճակի հասարկություն ունենալու մշտական հրամայականը, քանի որ թյուրքին բնորոշ մի հատկանիշ էլ կա՝ վախկոտությունը. նա չի հանդգնի երբեք սթափ վիճակում ուժեղ և արթուն հայի դեմ դուրս գալ...
Արմեն Պետրոսյան