Թուրքիայում բետոնի մեջ թաղված հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ 39-ամյա Ռիտա Դարի Վինքլերի դին։ Դեպքը տեղի է ունեցել Քոջաելի նահանգի Գյոլջուքի շրջանում:
Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»-ից, Անթալիայի գեղեցկության սրահներից մեկում որպես վարսահարդար աշխատող Ռիտա Դարի Վինքլերը 34 օր առաջ մեկնել է Ստամբուլ, որից հետո նրանից տեղեկություն չեն ունեցել:
Ոստիկանները կասկածել են Ռիտայի թուրք ընկերոջը՝ Ա․Ք․Ս․-ին։ Քոջաելիի Գյոլջուքի շրջանում մի քանի վայրում փորել են ու Ա․Ք․Ս․-ի ազգականին պատկանող հողամասում բետոնի մեջ թաղված վիճակում հայտնաբերել են Ռիտայի դին։