Ինչպես հաղորդում է անգլիական Sun պարբերականը ռուս նախկին թենիսիստ Աննա Կուրնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Հարսանեկան արարողությունները տեղի են ունենալու եկող շաբաթ Մայամիում:
Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները չեն հայտնել բրիտանական ԶԼՄ-ներին հարսանեկան արարողության հստակ ամսաթիվը, սակայն նշել են, որ հրավիրված են դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ֆուտբոլիստ Դևիդ Բեկհեմը իր կնոջ Վիկտորիայի հետ, դերասանուհի Եվա Լոնգորիան և «Ֆորմուլա-1» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը:
Միառժամանակ The Sun պարբերականի զրուցակիցը մերժել է այն լուրերը, որ զույգը արդեն մի քանի տարի առաջ գաղտնի ամուսնացել է:
.